Իտալիայի հյուսիսային Ջենովա քաղաքում փլուզվել է ավտոճանապարհային կամուրջ: Ըստ շտապօգնության քաղաքային ծառայության՝ զոհվել են տասնյակ մարդիկ՝ մի մասն ընկել է կամրջից, մյուսները հայտնվել են փլատակների տակ:
Քաղաքում մեքենաների երթևեկությունն ամբողջովին արգելափակված է, տասնյակ մեքենաներ մնացել են դեպի փլուզված կամուրջ տանող թունելներում:
Մոտ 50 մետր երկարությամբ կամուրջն անցնում էր գետի կողքով, որտեղ տեղակայված են բնակելի տներ, երկաթուղային ճանապարհներ և արդյունաբերական գոտի: Դատելով սոցցանցերում տարածված տեսանյութերից՝ փլուզվել է կամրջի կենտրոնական մասը:
Կամուրջը փլուզվել է ուժեղ կայծակի ժամանակ, սակայն միջադեպի պատճառներն առայժմ հայտնի չեն: Տեղի բնակիչների խոսքով՝ կամրջի հիմքերն «անընդհատ» վերանորոգում էին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Si capisce meglio la portata con questo video #pontemorandi #genova #video #crollo pic.twitter.com/c4XFXm4HuC
— Farmacia Serra (@farmaciaserrage) August 14, 2018