Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստը՝ Ալումյանին. «Ծռերի դատին ասում էիք՝ ոտնահարվել է ժողովրդի իրավունքը, հիմա ստեղ եկել ասում եք՝ սահմանադրական կարգը չի՞ խանգարվել»

Օգոստոս 14,2018 16:34

Այսօր ժամը 12-ին պետք է կայանար երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, բայց, ինչպես արդեն հայտնել ենք, այն տապալվեց: 

Մինչ ասուլիսը «Էրեբունի պլազա» հյուրանոցի մոտ, որտեղ պետք է կայանար այն, «Պրիվետ, Ռոբ» ակցիայի մասնակիցները բողոքի ցույց էին անում: Քոչարյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանին ակտիվիստներից մեկը հարցրեց. «Ծռերի դատով դուք դատապաշտպան էիք, այնտեղ ասում էիք՝ ծռերը ժողովրդի իրավունքն են պաշտպանել, ոտնահարվել է ժողովրդի իրավունքը, հիմա ստեղ եկել ասում եք՝ սահմանադրական կարգը չի խանգարվել, էդ ո՞նց հասկանանք»:

Ալումյանը պատասխանեց. «Այնտեղ ես հիմնավորել եմ, որ որոշակի պարագայում ապստամբելու իրավունքը ժողովրդի իրավունքն է, որպեսզի թյուր կարծիք չստեղծվի, թե ես այնտեղ ինչ եմ ասել, ընդ որում, միջնորդել էի, որ դիմվի Սահմանադրական դատարան, որ ճանաչվի ապստամբելու իրավունքը: Իսկ ի՞նչ եմ ասում այս գործով. այն, որ դուք ասում եք՝ 10-11 զոհ, 10 զոհ չի մեղսագրվում Ռոբերտ Քոչարյանին, նույնիսկ մեկ զոհ չի մեղսագրվում: Սահմանադրական կարգը տապալելը ընդհանուր բառ է, որպեսզի պատկերացնեք այնտեղ ինչ է գրված՝ մեղադրանքը ունի 5 էջ, այնտեղ ինչ-որ բաներ են գրված, որը մինչեւ այսօր չի հրապարակվել: Ես դա չեմ կարող հրապարակել, իրավունք չունեմ, որպեսզի կարողանամ առարկայական ձեզ հետ քննարկել: Պրոբլեմը դա է: Վարույթն իրականացնող մարմինը հրապարակում է այն հատվածը, որն ուզում է հրապարակել ու քննարկումը դրա շուրջ է լինում: Դժվար է ձեր հարցերին պատասխանել՝ իրավունք չունենալով անգամ մեղադրանքի մի տողն ասել»:

Ակտիվիստը շարունակեց դժգոհել՝ Ալումյանին ասելով. «Դուք ասում եք՝ ապստամբության իրավունք, ապստամբության իրավունքը այն ժամանակ է լինում, երբ ժողովուրդը տեսնում է, որ ոչ մի ձեւով իր սահմանադրական իրավունքը չի պաշտպանվում, խախտվել է: Դուք ասում էիք՝ 30 տարի խախտվել է ժողովրդի իրավունքը, անընդհատ խախտվել է: Այնտեղ ասում էիք՝ խախտվել է, այստեղ չի խախտվե՞լ: Այս հակասությունը ո՞նց եք բացատրում, մի մարդ նույն հարցի վերաբերյալ երկու տարբեր կարծիք չի կարող ունենալ, ոնց որ այստեղ ասեմ՝ էս մարդն անմեղ է, գնամ մյուս տեղն ասեմ՝ մեղավոր է, էդպես չի լինում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031