Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական պատերազմի վտանգը մեծ է. Գառնիկ Իսագուլյան

Օգոստոս 14,2018 16:21

Նախագահ Արմեն Սարգսյանը պետք է դիրքորոշում հայտնի`Ռոբերտ Քոչարյանի տապալված ասուլիսի վերաբերյալ: Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ այդ առիթով պետք է իրավապահ մարմիններն էլ դիրքորոշում հայտնեն, մանավանդ`ՀՔԾ պետը. «Տեսնենք`արդարադատությունն ընտրովի՞ է, թե՞ հավասար»:

Այն, ինչ կատարվում է ներկայումս Հայաստանում, Գառնիկ Իսագուլյանին լավ բան չի հուշում: Ասում է`սցենար կա: Հիշեցնում է`շատ է խոսվում տարածքների հանձնման մասին եւ նկատում, որ այսօր առավել ակտիվ են մարդիկ, գործիչները, ովքեր կողմ են տարածքների վերադարձին: Իշխանություններին հորդորում է`մի բաժանեք Հայաստանը հեղափոխականների եւ հակահեղափոխականների: Ինքը մտահոգություններ ունի, որ դրա արդյունքում կլինի քաղաքացիական պատերազմ եւ հող կհանձնենք: Մեղքն էլ կգցեն «հակահեղափոխականների» վրա. «Այն շոուները որ սարքվում են, մեզ լավ տեղ չեն տանելու, այն, ինչ արվում է`լավ չէ»:

Գառնիկ Իսագուլյանը նոր է եկել Արցախից, այնտեղ են եղել Արցախի եւ Հայաստանի նախկին նախագահները եւս, քննարկում էլ է եղել:

Մանրամասները`շուտով տեսանյութում

Գառնիկ Իսագուլյանը Նիկոլ Փաշինյանին հորդորում է`«Ամսի 17-ի հանրահավաքին ընդառաջ ուշադիր եղեք ձեր ելույթներին, քանի որ ամեն ինչ շատ բարդ է ու վտանգավոր»: Ասում է`Փաշինյանը տեղեկացված չէ իրականությանը, շրջապատը նրան խաբում է:

«Արտակարգ եւ լիազոր դեսպաններից մեկը, որ ժամանակին պանրի առեւտրի համար հեռացվել է աշխատանքից, այսօր ասում է, որ Քոչարյանին կալանավորելով՝ Հայաստանի վարկը բարձրացել է: Այդ որտե՞ղ եք հարցում անցկացրել»,- վրդովվեց Գառնիկ Իսագուլյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Քոչարյանի կալանքից ազատվելուց հետո Գառնիկ Իսագուլյանը մտավ իր իսկական դերի մեջ՝ վախեցնում է քաղաքացիական պատերազմով, համոզում է մարդկանց, որ եթե Քոչարյանին չխանգարեին խոսելու, միգուցե շատ նա կարևոր բացահայտումներ էր անելու: Նույնիսկ հորդորում է Նիկոլին, որ ամսի 17-ի հանրահավաքին ընդառաջ նա ուշադիր լինի իր ելույթներին, քանի որ վիճակը վտանգավոր է: Ասում է՝ Փաշինյանը տեղեկացված չէ իրականությանը (հարցնող լինի, իսկ քեզ ո՞վ է տեղեկացրել իրականությանը)
    Մի խոսքով՝ հակահեղափոխականները բացահայտ ակտիվանում են: Ժողովուրդ, տեսեք, թե ինչպես են արդեն մի քանի ամիս գառան մորթի հագած գայլերը իրենց տիրոջ ազատությունից ոգևորված, բացահայտ կերպով հավատարմության ու աջակցության ելույթներ ունենում նրա օգտին: Բայց իրենց աշխուժանալը հասկանալի է՝ կերակրատաշտի կարոտն է նրանց ակտիվացնում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031