Ռուբլու փոխարժեքի անկման հետևանքով օգոստոսի 15-ից կթանկանա Ռուսաստանից ավիատոմսերի գինը: Այս մասին գրում է RBK-ն:
Ըստ այդ տեղեկատվության՝ դոլարի և եվրոյի նկատմամբ ռուբլու փոխարժեքի նվազումն ուղղակիորեն ազդում է ավիատոմսերի գների վրա, քանի որ հաշվարկներն իրականացվում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի ներքին փոխարժեքով: Այդպիսով, ավիատոմսերը գների թանկացումը կվերաբերի բոլոր միջազգային չվերթներին, այդ թվում արտասահմանյան ավիաընկերությունների:
Սպասվող թանկացումների ֆոնին Ռուսաստանից միջազգային ուղղությունների պահանջարկն այս պահին ավելացել է 30%-ով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ