Լրահոս
Օրվա լրահոսը

Ստորագրահավաք՝ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Ազարյանի լիազորությունները կասեցնելու համար

Օգոստոս 14,2018 16:12

Այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տապալելուց հետո «Պրիվետ, Ռոբ» ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի դատախազություն, այնուհետեւ՝ Բարձրագույն դատական խորհուրդ:

Այնտեղ նրանք ստորագրահավաք կազմակերպեցին՝ դիմելու ԲԴԽ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները կասեցնելու:

Հիշեցնենք, որ Վերաքննիչում երեկ որոշում էր կայացվել Քոչարյանի կալանքը՝ որպես խափանման միջոց, փոխելու եւ նրան ազատ արձակելու՝ անձեռնմխելիության հիմքով:

Ակտիվիստներն ասացին, որ իրենց ստորագրահավաքը պետք է իրավական գնահատական ու հետեւանք ունենա: Նրանք հենց Հանրապետության հրապարակում սկսեցին ստորագրություններ հավաքել քաղաքացիներից: Ցույցի մասնակից, ստորագրահավաքը կազմակերպող իրավաբան Վահե Գրիգորյանն ասաց, որ իրենք չեն ցանկացել տապալել Քոչարյանի մամուլի ասուլիսը, ցանկացել են ներկա գտնվել եւ լսել, որը իրենց թույլ չեն տվել, դրա համար էլ այլ մուտքով են մտել:

Ակտիվիստ Դավիթ Պետրոսյանն ասաց, որ այսօրվա ցույցը նախօրոք պլանավորած չի եղել, ՀՀ քաղաքացիներն ինքնակազմակերպվել են. «Մենք ցանկանում էինք ցույց տալ, որ հեղափոխության ժամանակ հնչեցված արժեքները, սկզբունքները շարունակում են ՀՀ-ում մնալ արդիական ու մենք շարունակելու ենք դրանք պաշտպանել: Եթե իշխանությունները կաշկանդված են իրենց լիազորություններով, ՀՀ-ում կան քաղաքացիներ, ովքեր կաշկանդված չեն ինչ-որ լիազորությունների շրջանակով, մենք պատրաստ ենք մեր աջակցությունը ցույց տալ՝ արդարադատության կայացման համար: Ակցիան նպատակ ուներ ցույց տալ Ռոբերտ Քոչարյանին, որ իր պաշտոնավարման ժամանակ տեղի ունեցած ոճրագործությունները չեն մոռացվել: Մենք ցանկացանք եւս մեկ անգամ հիշեցնել, որ մարդասպանը ՀՀ-ում ժողովրդին ասելիք չունի: Մենք մեր նպատակին հասանք: Այսօրվա ակցիայի նպատակը մամուլի ասուլիսը տապալելն էր, ասուլիսը տապալված է»:

Դավիթ Պետրոսյանը հորդորում է Քոչարյանին այս պարագայում իրեն առաջադրված մեղադրանքին պատասխանել ինքնախոստովանանքով. «Թող թողնի, որ ՀՀ ժողովուրդը վայելի սեփական հաղթանակը եւ երկիրը զարգանա»:

Նա խորհուրդ տվեց Քոչարյանին՝ «Մենք շատ լավ մշակույթ ունենք Հայաստանում՝ լայվերի մշակույթը, թող Ռոբերտ Քոչարյանը live մտնի, ասի իր կարծիքը, մենք կհետեւենք քոմենթներին»:

Ըստ ակտիվիստ Լեւոն Զաքարյանի, մարդասպանը Հայաստանում ասուլիսի իրավունք չունի, ունի միայն վերջին խոսքի իրավունք:

Ակտիվիստներից ոմանք առավել անհանդուրժող էին, նրանք գտնում էին, որ Քոչարյանն իրավունք չունի շնչելու այն օդը, որը շնչում է Հայաստանի ազատ քաղաքացին. «Նրա արյունոտ տասնամյակի զոհերի համար ինքը դեռեւս պատասխան չի տվել, ինքն իրենից վտանգ է սպառնում, ՀՔԾ-ի որոշումը արդարացի էր, նրան չպետք է ազատ արձակեին»:

https://youtu.be/8kXH1aidt5I

https://youtu.be/kmK83Y6qfOI

https://youtu.be/IWVSAeZ2pK8

https://youtu.be/RDOlw9JHvhM

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Երևան,11 հունվարի 1998 թ. ՆՀ-207

    Ռոբի հրամանով,Ազարյան Ալեքսանդր Ռոբերտի նշանակել է ՀՀ նախագահի աշխատակազմի, արդարադատության խորհրդի աշխատակազմի գլխավոր մասնագետ:

    Ազարյան Ալեքսանդր Ռոբերտի,խաղտել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասը որտեղ, բաց թողնելով ազատության մեջ Մարտի 1-ի դեպքերի կազմակերպիչ,խմբային շահերից ելնելով, նշված հանցագործության դեպքը թաքցնելու,միջոցներ չեն ձեռնարկել դրանք բացահայտելու ուղղությամբ՝ էական վնաս պատճառելով ՀՀ քաղաքացիների և պետության օրինական զարգացման շահերին:
    Իսկ դա նշանակում է որ 11 հունվարի 1998 թ. ՆՀ-207 հրամանի լավութան դիմաց ազատություն է մատուցում Ռոբին:

    Սրան էլ պետք է կանչվի պատասխանատվության:Այն էլ շատ խիստ ձեվով իսկ Ռոբին այլեվս բռնել չի լինի,նա արդեն Վլադիմիր Վլադիմիրովիչի հովանու տակ է ինչպես Ուկրաինայի նախկին քռնապետն:

    Նա, Ազարյան Ալեքսանդրը նույնպես անցավ ժողովրդի հսկողության տակ:

    ՀՊԿ Հայկական Պետությունների Կուսակցություն

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031