Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Մանասերյան. «Դրամավարկային քաղաքականությունը հանգեցրել է որոշակի կայունության, որը շատ կարեւոր ֆոն է գործարար աշխարհի համար»

Օգոստոս 14,2018 16:03

«Տնտեսությունն իներցիոն ուժով շարունակում է աճ արձանագրել, ինչը նաեւ նախկինից եկող արդյունքներով է պայմանավորված: Սակայն դրականն այն է, որ դա շարունակական է եւ չի ընդհատվել, այսինքն՝ մեր երկրում տեղի չեն ունեցել այնպիսի գործընթացներ, որոնք կխոչընդոտեին այդ աճին»,-այսօր «Փաստարկ» ակումբում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ ներկայացնելով տնտեսական հետհեղափոխական իրավիճակը: Ըստ նրա, այսօր տնտեսական բոլոր ցուցանիշները դրական են: Աճ է արձանագրվել արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, առեւտրի, տուրիզմի եւ այլ կարեւոր ոլորտներում:

Թաթուլ Մանասերյանն անդրադառնալով հարեւան երկրներում՝ Իրանում, Թուրքիայում, Ռուսաստանում ազգային արժույթի արժեզրկմանն ասաց, որ իր հետեւանքները կթողնի Հայաստանի տնտեսության վրա եւ Կենտրոնական բանկին հեշտ չի լինի ապահովել. «Դրամավարկային քաղաքականությունը հանգեցրել է որոշակի կայունության, որը շատ կարեւոր ֆոն է գործարար աշխարհի համար: Հակառակը կարելի է ասել մեր հարեւանների համար, որտեղ տնտեսությունը բավական լուրջ տեմպերով աճ էր արձանագրում, հատկապես Վրաստանում եւ Թուրքիայում, բայց ֆինանսական համակարգը չկարողացավ համապատասխանել տնտեսական զարգացումներին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Թաթուլ Մանասերյանը արձանագրել է, որ մեր քաղաքացիները դադարել են արտագաղթելու, դրսում աշխատելու մասին մտածել եւ մարդկանց մոտ երկրում մնալու, դրսի իրենց հարազատներին հայրենիք կանչելու միտում է նկատվում՝ չնայած արտագաղթի տեմպերը դեռ էականորեն չեն նվազել:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031