Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռոբե՛րտ Քոչարյան, դու ո՞նց ես տանելու իմ թոռների դժբախտությունը, որ չգիտեն պապա բառն ինչ է, դու ինչպե՞ս ես վճարելու». Սարգիս Քլոյան

Օգոստոս 14,2018 15:26

Այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, ինչպես տեղեկացրել ենք, չկայացավ:

«Պրիվետ, Ռոբ» ակցիայի մասնակիցները ասուլիսը տապալելուց հետո երթով շարժվեցին դեպի դատախազություն, այնուհետեւ՝ Բարձրագույն դատական խորհուրդ:

Բողոքի ցույցի մասնակիցների թվում էր նաեւ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը: Նրա խոսքով՝ «Իմ երեխայի բալիկները չեն ասել իրենց հորը, չգիտեն պապա բառն ինչ է: Ռոբե՛րտ Քոչարյան, դու ո՞նց ես տանելու իմ թոռների դժբախտությունը, որ չգիտեն պապա բառն ինչ է, դու ինչպե՞ս ես վճարելու, էդ միլիարդներիդ կեսը պիտի տաս, որ տամ իմ թոռնիկների՞ն, մարդասպա՛ն: Քոչարյանին պետք է հենց այսօր ձերբակալել, պետք է ցմահ ազատազրկվի, մեր ակնկալիքը դա է: Նիկոլ Փաշինյանը պետք է հրաման տա դատախազությանը ձերբակալել մարդասպանին»:

Սարգիս Քլոյանն ասաց, որ երեկ, երբ իմացել են, որ Վերաքննիչ դատարանը որոշել է, թե Քոչարյանն անձեռնմխելի է, իր եւ մյուս տուժողների հարազատների ճնշումը բարձրացել է, տեղները չեն գտել. «Շոկի մեջ էինք: Վահե Գրիգորյանը ելույթ ունեցավ, մի փոքր ոնց որ հանգստացանք, սպասում ենք Վճռաբեկ դատարանին, տեսնենք ինչ կասի Վճռաբեկը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031