«Նախիջեւանի հատվածում ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, նման հավաստիացում ենք ստացել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ՀՀ-ի եւ Նախիջեւանի հետ սահմանագծի հատվածում հակառակորդի կողմից վերջին օրերին շարունակվող ակտիվությանը, ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:
Նրա բնորոշմամբ՝ հակառակորդի վերադիրքավորման փորձերն անընդունելի են հայկական կողմի համար. «Դրանք ամեն կերպ կանխվելու են»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ