Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցում շտապել էին»

Օգոստոս 14,2018 14:46

Իրավական գործընթացները պետք է ընթանան ոսկերչական ճշգրտությամբ: Այսօր անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանավորումից ազատ արձակելու դատարանի որոշմանն, ասաց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Aravot.am-ի հարցին, թե այսինքն՝ շտապե՞լ են իրավապահ մարմինները, որոնք կալանավորման որոշում են կայացրել, տիկին Ալավերդյանը պատասխանեց՝ շտապել են. «Եվ հոդվածներով են շտապել: Կներեք էլի, թող ինձ ներեն, ուրիշ հոդվածներ կան, որոնցով ավելի անթերի կլիներ դա, օրինակ՝ ապօրինի հարստացումը, որովհետեւ դա է ամենաշատն արծարծվում»:

Այսօր «Փաստարկ» ակումբում տիկին Ալավերդյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք ինքն ամենաշատն է քաղաքական հետապնդման ենթարկվել, տուժել է, առաջինը 2008 թ.-ին ԱԺ-ում ինքն է հայտարարել, որ պատասխանատվությունը «Մարտի 1»-ի դեպքերի համար կրում է նախագահ Ռոբերտ Քոչարյանը, բայց, ըստ նրա՝ պատասխանատվությունն այլ բան է, մեղքը՝ այլ. «Որքան էլ սոցցանցում ինձ քննադատեն, ես պիտի կրկնեմ՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս շտապել էին: Ռոբերտ Քոչարյանի գործի խնդրի մասին ամբողջովին արտահայտվել եմ, ցանցային շատ մեծ բողոք է արտահայտվել, բայց իմ լսարանը սոցցանցը չէ, իմ լսարանը գրագետ եւ բանիմաց լսարան է: Այս գործում շտապողականություն չպետք է դրսեւորվեր, դա կխանգարի նոր իշխանություններին»:

Լարիսա Ալավերդյանը կոչ արեց վերին աստիճանի սթափ, հավասարակշռված, միջազգային իրավունքի, օրենքի գերակայություն դրսեւորել. «Պետք է, չէ,՞ մտածել, որ դու հեղափոխական ոգեւորության ժամանակ գնում ես քայլերի եւ թույլ ես տալիս ոչ լիարժեք պահպանել միջազգային իրավունքը, միջազգային հանրությունը դա միաժամանակ է ընդունում: Եվ ես երբեք չեմ ասել, որ միջազգային հանրության սիրտը մեզ համար ավելի շատ է ցավում, քան մերը»:

Նրա խոսքով. «Բոլորն էլ գիտեին, թե ով է Վերաքննիչ դատարանի նախագահը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտի գերազանց վարքով «Ազեր տղերքի շրջապատում»ավարտած աչքի ընկնողին նաեւ չի վրիպում Ռոբը եվ որոշում է առանց իրավաբանական գիտելիքների«կարեվորն որ նա բաքվեցի է» նշանակել 2004-2006 թվականներին է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան։

    Պատկերացնում եք հայաստանցու բախտը բաքվեցու ոտքերի տակ:

    Որպես նախքին ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան
    ոչ բավարար գիտելիքներով բաքվեցին, խորհուրդ է տալիս իրավաբաններին,խելքին աշեցեք:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031