Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քննարկվում է լեռնային և նախալեռնային գոտիներում հեկտարի դիմաց ֆերմերներին դրամային սուբսիդավորում տրամադրելու հնարավորությունը

Օգոստոս 14,2018 14:35

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը օգոստոսի 13-ին ընդունել է Սերբիայի նախկին գյուղատնտեսության նախարար Գորան Ժիվկովին, ով, որպես ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջազգային խորհրդատու, երկօրյա այցով Հայաստանում է։ Քննարկվել են պետության կողմից գյուղացիական տնտեսություններին աջակցության տրամադրման տարբեր մեխանիզմներ։

Ողջունելով հյուրին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարևորել է միջազգային բարձրակարգ խորհրդատուների օժանդակությունը գյուղոլորտում նպատակային և արդյունավետ քաղաքականության մշակման և իրականացման հարցում։ Այնուհետև նախարարը ներկայացրել է ոլորտում այս պահին գործող սուբիսիդավորվող ծրագրերը, դրանց հիմնական ուղղությունները և նախատեսվող առանցքային փոփոխությունները՝ ոլորտի առաջնահերթ խնդիրների լուծման համատեքստում։

Արթուր Խաչատրյանը մասնավորապես նշել է, որ այս տարվանից աշնանացանի իրականացման համար քննարկվում է լեռնային և նախալեռնային գոտիներում հեկտարի դիմաց ֆերմերներին դրամային սուբսիդավորում տրամադրելու հնարավորությունը՝ չմշակվող հողատարածքների ծավալը, որը կազմում է ընդհանուրի շուրջ 1/3 մասը, նվազեցնելու նպատակով։

Գորան Ժիվկովն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ պատրաստ է ներդնել առավելագույն ջանքերը՝ Հայաստանին օգտակար լինելու համար։ Նա ներկայացրել է Սերբիայի և համաշխարհային գյուղատնտեսության լավագույն փորձերը։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031