Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Քոչարյանն իրավունք չունի իր ցինիկ մտքերը ապտակի նման հասցնի մեզ, որտեղ էլ ասուլիս անի, հայտնվելու ենք ու գոռալու ենք՝ մարդասպան». Բողոքի ցույց

Օգոստոս 14,2018 14:29

Այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, ինչպես տեղեկացրել ենք, չկայացավ:

«Պրիվետ, Ռոբ» ցույցի մասնակիցներից Դավիթ Պետրոսյանն ասաց, որ հեղափոխությունից հետո հատկապես մենք չենք պատրաստվում մեր երկրում հանդուրժել որեւէ անարդարություն, մարդասպաններին. «ՀՀ-ում անարդարությունը հեշտ չի անցնելու: Պրիվետ, Ռոբ: Եթե Հայաստանի մի նախագահ ուզում է մամուլի ասուլիս անել ու չի կարողանում, այդտեղ ուրեմն…»:

Ցույցի մասնակիցներից ՀԱԿ անդամ Կարեն Թովմասյանի խոսքով՝ Քոչարյանը ասուլիս տալու իրավունք չունի, նրան պետք է հետապնդեն ու գոռան՝ մարդասպան:

Հարցին՝ չե՞ք կարծում, որ դա նրա իրավունքների կոպիտ սահմանափակում է՝ նա պատասխանեց. «Իսկ նրա իրավո՞ւնքն էր արտակարգ դրություն հայտարարելը՝ առանց արտակարգ դրության անհրաժեշտության, փողոցում 10 մարդ գնդակահարելը նրա իրավո՞ւնքն էր, ընտրություն կեղծելը նրա իրավո՞ւնքն էր, ժողովրդից ընտրության արդյունքը գողանալը նրա իրավո՞ւնքն էր: Եթե նա իրեն այսքան իրավունք կարող է տալ, ուրեմն մի իրավունք էլ ես կարող եմ տալ»:

Կարեն Թովմասյանի խոսքով՝ դատարաններում մինչեւ հիմա նստած են Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նշանակած դատավորները, օգտվում են նրանից, որ Նիկոլ Փաշինյանը չի ազդում դատարանների վրա, կայացնում են ապօրինի, ենթադրաբար կոռուպցիոն հիմքով որոշումներ. «Ես, որպես ՀՀ քաղաքացի, չեմ հանդուրժելու կաշառակեր, շահերի բախմամբ դատավորների կայացրած որոշումները»:

Ցուցարարները պահանջում էին, որ դատախազությունը Վճռաբեկ դիմի եւ Վերաքննիչի որոշումը ապօրինի հայտարարի:

Մեր հարցին՝ ասուլիսը տապալելու իմաստը ո՞րն էր՝ Կարեն Թովմասյանը պատասխանեց. «Իմաստն այն էր, որ Ռոբերտ Քոչարյանը չպետք է կարողանա իր ցինիկ մտքերը ապտակի նման հասցնի ՀՀ քաղաքացիներին: Քոչարյանը թող արտասահմանում կազմակերպի մամուլի ասուլիս, ձեզ էլ տոմս առնի, հրավիրի, թող ասուլիսը կազմակերպի իր առանձնատանը»:

Կարեն Թովմասյանն ասաց, որ «սրանով Ռոբերտ Քոչարյանին ուղերձ հղեցին, որ նա Հայաստանում ազատ ման գալու, ասուլիս անելու իրավունք չունի, որտեղ էլ նա ասուլիս անի՝ մենք այնտեղ հայտնվելու ենք ու գոռալու ենք՝ Ռոբերտ, մարդասպան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Դավիդ says:

    Իրանց ասեք հերիքա որ մի քանի հհշական, հանուն գիտության բանակից խուսափողներ, գասպարին ու ամերիկա արտագաղթած թորիկն ու ֆրունզի կինը խոսեն հայաստանի բոլոր քաղաքացիների անունից:

  2. AHNAHN says:

    Այսօր խուլիգանական արարքով ձախողւեց Ռոբերտ Քոչարեանի ասուլիսը։

    Ռոբերտ Քոչարեանը մոլորութեան մէջ է, եթէ կարծում է, որ կիսաեփ, կիսագրագէտ լրագրողների հարցերին պատասխանելով կարողանալու է ազատւել կեղծիքի ու դեմագոգիայի այն ծանր բեռից, որ լտպ-ն ու Նիքոլ Փաշինեանը դրել են իր վրայ։

    Միակ ելքը նրա համար՝ դատի տալ ՀՔԾ-ն և դատախազութիւնը սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ Դա գոնէ փորձ կլինի Հայաստանում հաստատել դատարանների ու դատաւորների հեղինակութիւնը և փորձ կլինի երկիրն ազատել լտպ-ի հաստատած ամբոխավարութեան ու կեղծիքի մշակոյթից, որն այժմ մեծ յաջողութեամբ շահագործում է «թաւշեայ յեղափոխութեան» առաջնորդ Նիքոլը։

    Երեկ, վերաքննիչ դատարանի դատաւորը զարմանք էր յայտնել, որ ՀՔԾ-ի պետն իր որոշումն անուանել էր ապօրինի։ Իհարկէ նա մոլորութեան մէջ է՝ ՀՔԾ-ի պետի յայտարարութիւնը պարզապէս լտպ-ի և Նիքոլի բազային՝ տհաս ու տգէտ խաժամուժին բաւարարութիւն տալու նպատակին է ուղղւած — լտպ-ի վաղեմի ու Նիքոլի՝ ներկայումս որդէգրած, գործելակերպը։

    Հայաստանը սրընթաց սահում է դէպի անհանդուրժողականութիւն և ֆաշիզմ։

    լտպ-ն չի հանգստանալու մինչև Հայաստանում քաղաքացիական պատերազմ և հայերի մեծ արիւնայեղութիւն չհրահրի։ Նախկինում նա այդ նպատակին ուղղւած բազմաթիւ փորձեր է արել։ Իսկ Նիքոլ Փաշինեանը նրան տեսնում է որպէս իր ուսուցիչ և գործում է նրա մեթոդներով — կեղծիք, դեմագոգիա, սադրանք, վրիժառութիւն, փաստօրէն երկիրը տանելով լտպ-ի պլանաւորած ուղղութեամբ։

    Ուշքի եկեք …

  3. AHNAHN says:

    Առաջ, Հայաստանում ոստիկանութիւնը կազմակերպւած հանցագործութեան գրպանում էր։ Այժմ՝ «թաւշեայ յեղաբոխութեան» կազմակերպւած հանցագործութեան գրպանում է։

    Քոյարեանի մտքով չի անցել ոստիկանութիւն կանչել իր ասուլիսը խանգարող խաժամուժը հեռացնելու համար, քանի որ Հայաստանում հասարակական կարգը պահպանող ոստիկանութիւն չկայ, երբեք չի եղել

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031