Այսօր «Էրեբունի պլազա» հյուրանոցում պետք է կայանար երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, սակայն այն տապալվեց:
Մի խումբ ցուցարարներ, դեռ ասուլիսը չսկսած՝ սկսեցին ուժգին հարվածել ասուլիսի սրահի դռներին, որ ներս մտնեն: Հետո նրանց հաջողվեց պատշգամբով մտնել տվյալ սրահ, որտեղ րոպեներ անց պետք է կայանար Քոչարյանի ասուլիսը: Նրանք մոտեցան Քոչարյանի համար նախատեսված սեղանի մոտ, սկսեցին խմել նրա համար նախատեսված ջուրը եւ հայտարարությամբ հանդես եկան՝ «Քոչարյանը Հայաստանում տեղ չունի»: Նրանք վանկարկում էին՝ «մարդասպան», «սրիկա» եւ այլն:
Ցուցարարներն իրենց ակցիան անելուց հետո երթով շարժվեցին դեպի դատախազություն:
Ասուլիսի սրահում պառկած ակցիա էր անում նաեւ ակտիվիստ Վարդգես Գասպարին: Նա խորհուրդ տվեց Քոչարյանին ասուլիսը կազմակերպել Մարտի 1-ի 10 զոհերի գերեզմանոցում:
Մանրամասները՝ շուտով:
https://www.facebook.com/aravot.am/videos/866226660241092/
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Մի հուսահատվեք, համոզված եմ , որ մեր ոչ բոլոր երիտասարդներն են այսքան տգետ ու կառավարելի: Քաղաքականությունը նույնպես սովորում են, իսկ այսպիսի պահվածքը վերջին փաստարկն է: Հ.Գ. Չթողեցին մի բան իմանայինք առաջին ձեռքից :
Հանուն գիտության շարժման ջահելները ամեն ինչով զբաղվում են բացի գիտությունից:
Ակնհայտա, որ իրանք գիտությունից հեռու են ու գիտությունը իրանց համար ընդամենը պատրվակա բանակից խուսափելու համար: