Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը Կասպյան ափամերձ երկիր է, դրա համար գոհ է համաձայնագրից». ՀՀ ԱԳՆ

Օգոստոս 14,2018 12:20

«Այդ համաձայնագիրը վերաբերում է այն ստորագրած 5 երկրներին, եւ մենք այստեղ մեկնաբանելու շատ բան չունենք»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի միջեւ Կասպյան ծովի «բաժանման» մասին համաձայնագրի ստորագրմանը, ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։ Արձագանքելով հարցին, թե արդյոք դա չի նպաստում ՀՀ-ի մեկուսացմանը, նա շեշտեց. «Ուշադիր հետեւում ենք այն գործընթացներին, որոնք կարող են ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունենալ ՀՀ-ի վրա»:

Դիտարկմանն ի պատասխան, որ համաձայնագրից հատկապես գոհ է Ադրբեջանը, Աննա Նաղդալյանն ասաց. «Ադրբեջանը Կասպյան ափամերձ երկիր է, դրա համար գոհ է։ Մենք հետեւում ենք զարգացումներին եւ դրանց հիման վրա կանենք համապատասխան եզրահանգումներ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031