Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կայացել է DigiCamp ձեռներեցության ճամբարը. Ucom-ը պարգևատրել է մասնակիցներին

Օգոստոս 14,2018 11:39

ԴիջիՔեմփ ձեռներեցության 6-րդ ամենամյա նորարար ճամբարն այս տարի առաջին անգամ անցկացվեց Արցախում՝ Ծմակահող գյուղում: Բնակավայրի ընտրությունը խորհրդանշական է: Դիջիքեմփի կազմակերպիչները նորարարության և ձեռներեցության հիմունքների ուսուցմանը զուգընթաց ճամբարի մասնակիցներին ծանոթացրել են հայ մեծանուն ճարտարագետ, ֆիզիկոս և գյուտարար Անդրանիկ Իոսիֆյանի հայրենի գյուղին, ոգեշնչել նրանց հրթիռաշինության ու ինժեներության նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու ու ինքնուրույն տեխնոլոգիական ապագա կերտելու համար:

ԴիջիՔեմփ ձեռներեցության նորարության ճամբարին մասնակցել են 15-18 տարեկան 52 պատանի Հայաստանի գրեթե բոլոր մարզերից այդ թվում Արցախից, ինչպես նաև Ջավախքից: Տասնօրյա ճամբարի առաջին օրն ընտրվել են 7 լավագույն գաղափարները, ապա մասնակիցները թիմային աշխատանքների ու մենթորների աջակցության շնորհիվ բարելավել են իրենց գաղափարները: Մասնագիտացված դասընթացներ են անցկացվել Ucom, Instigate, «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի և այլ ընկերությունների ներկայացուցիչների ու անհատների կողմից: Ճամբարականները նաև համապատասխան գիտելիքներ և հմտություններ են ստացել «Ողջ մնալու արվեստի» հիմնադիր Վովա Վարդանովի խմբի և հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կողմից:

Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նույնպես մեկնել է Արցախ պատանի ձեռներեցների հետ հանդիպման: Հ. Եսայանը, իր մասնագիտական ու գործարարության ուղին սկսելով նույնպես պատանի հասակից, նրանց հետ կիսվել է ստարտափի իր փորձով և ուղղորդել նրանց:

«Ստարտափի ֆինանսավորման ժամանակ առաջնայինը միայն գաղափարը չէ, նաև դրա վրա աշխատող թիմն է, առանց որի ոչինչ հնարավոր չէ։ Եվ քանի որ բոլոր թիմերն այստեղ հավասարապես աշխատեցին գաղափարների ձևավորման վրա, մենք դրանց ղեկավարներին միանման մրցանակներ կշնորհենք։ Իսկ հաղթող թիմին Ucom ընկերության կողմից կտրամադրենք 350 հազար դրամ ստարտափի մեկնարկի համար, ինչպես նաև U!Cloud ամպային համակարգում 1 տարվա բաժանորդագրություն», – նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ժյուրիի անդամների՝ Արցախի Կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի, ԴիջիՔեմփի կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի, Ucom ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Եսայանի, Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության ներկայացուցիչ Նարեկ Թութխալյանի և այլ անդամների կողմից RAEEOD նախագիծը՝ ներկայացված Ախալքալակցի մասնակից Գրիգոր Սիմոնյանի գլխավորությամբ թիմով ճանաչվել է լավագույնը և շնորհվել է 1-ին մրցանակ: RAEEOD նախագիծն իրենից ներկայացնում է երաժշտություն ունկնդրելու և որոնման բջջային հավելված:

Բոլոր 7 նախագծերի (RAEEOD երաժշտություն ունկնդրելու և որոնման բջջային հավելված, «Դասերդ ով բդի էնե» դպրոցականների ուսմանն օժանդակող համակարգչային ծրագիր, որն արժանացավ Արցախի ԿԳ և սպորտի նախարարության հատուկ մրցանակին՝ դրամական պարգևատրմամբ, «Ազդանշանային մոդուլ»՝ առաջնագծի համար, «Մարզիկի հոգեբանությունը» բջջային հավելված, «Armtour» զբոսաշրջային համակարգչային ծրագիր, «TechnoGuide» թանգարանների ցուցանմուշներին ծանոթացնող ծրագիր, «Project Sapper» (ական փնտրող ռոբոտ) հեղինակները Ucom ընկերության կողմից որպես պարգև ստացել են սմարթֆոններ, ինչպես նաև իրենց նախագծերը կյանքի կոչելու ժամանակ անհրաժեշտ սերվերային տիրույթ:

Նշենք, որ ԴիջիՔեմփն իրականացվում է ԱՏՁՄի կողմից 2013 թից նորարարական գաղափարներ ունեցող պատանիների համար: ԴիջիՔեմփի նպատակն է աջակցել և ուղղորդել ինովացիոն գաղափարներ ունեցող պատանիներին, որպեսզի զարգացնեն իրենց նորարար գաղափարները և դրանք դարձնեն բիզնես ծրագրեր: Ինովացիոն ճամբարի շրջանակում դպրոցականները հանդիպում են առաջատար ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներին, խորհրդակցում բիզնես գաղափարների շուրջ, թիմերով աշխատում գաղափարների զարգացման ու կյանքի կոչելու համար, միևնույն ժամանակ մասնակցում ժամանցային ու ճանաչողական միջոցառումների: ԴիջիՔեմփն արդյունավետ հարթակ է «Արմաթ» լաբորատորիաների ցանցի դպրոցականների համար, ովքեր ուսումնական տարվա ընթացքում գիտելիքներ են ձեռք բերում և ամռանը բիզնեսի ստեղծման պրակտիկ միջավայրում աշխատում իրենց հասակակիցների հետ:

 

Շուշանիկ Ներսեսյան

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն

Հանրային կապերի պատասխանատու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031