Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը, նույնիսկ մեղադրյալի կարգավիճակում, զարմացրել ու զայրացրել է նաև «Մեծն Տիգրան» աշխարհազորի ազատամարտիկներին: Քաղաքականությամբ, իրենց խոստմանը հավատարիմ, երբեք չեն զբաղվել, չեն կուսակցականացվել, բայց անհաղորդ էլ չեն եղել երկրում տարիներ շարունակ տեղի ունեցող ապօրինությունների, բռնությունների ու կեղծիքների նկատմամբ: Ակտիվ մասնակցություն են ունեցել գրեթե բոլոր ներքաղաքական իրադարձություններին՝ ետընտրական բողոքի ցույցեր, տարաբնույթ ակցիաներ, ըմբոստություն, հացադուլ: Եվ այն հանգամանքը, որ իրենց մարտական ընկերներից այսօր դեռ շարունակում են մնալ անազատության մեջ, ուռճացված և շինծու քրեական գործերի հիման վրա, իսկ իրական մեղադրանքների հասցեատեր և հասարակության լայն հատվածի հակակրանքը վայելող, բազմաթիվ ապօրինությունների հեղինակ Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվել, անթույլատրելի և վտանգավոր են համարում:
Ի դեպ, օգոստոսի 17-ին նույնպես ազատամարտիկները, ողջ խմբով, մասնակցելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին՝ իրենց զորակցությունը հայտնելու և սատարելու երկրում սկիզբ առած օրինականության հաստատման գործընթացին:
Հաղորդումը տեսագրվել է երեկ երեկոյան:
Սուրեն Սարգսյան
Անօրինական հարստացում,որը ստեղծվել է հայրենասերին,ժողովրդին նվաստացնելով և թալանելով նրա ունեցվածքը` այսօր ինչ որ օրենքի կամ սահմանադրական անարդար որոշումների կայացումով են խոսում’ մոռանալով ամեն մի սրբություն: Իսկ մարտի 1-ի ողբերգությունը 1996թ-ի շարունակությունն էր: