Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե չկան ապացույցներ, ապա ոչ մի դատարան պետության նախկին նախագահին եւ առհասարակ ոչ մեկին չի կալանավորի ու չի պատժի. «Հրապարակ»

Օգոստոս 14,2018 09:59

Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է։ Ոմանք անիծում ու հայհոյում են դատավորին, մյուսները հիասթափված են Նիկոլ Փաշինյանից, երրորդներն այստեղ Պուտինի ու Մակրոնի «մատն» են տեսնում։ Վրդովմունքը հեղեղել է սոցցանցերը։ Եվ գրեթե ոչ մի բանական վերլուծություն ու կարծիք։ Չկա մեկը, որ վրդովված հայ հանրությանը բացատրի՝ քաղաքական, բարոյական պատասխանատվությունն ու քրեական պատասխանատվությունը շատ տարբեր բաներ են։

Մարդուն կարելի է ատել, համարել, որ նա տարիներ շարունակ կեղծել է ընտրությունները, թալանել է բյուջեն, Մարտի 1-ի սպանդ է իրականացրել, մարդկանց է հանիրավի դատել եւ այլն, բայց այդ ամենի հիմքով քրեական մեղադրանք առաջադրելու համար կոնկրետ ապացույցներ են հարկավոր։ Եթե չկան ապացույցներ, ապա ոչ մի դատարան պետության նախկին նախագահին եւ առհասարակ ոչ մեկին չի կալանավորի ու չի պատժի։ Իսկ ապացույցներ ձեռք բերելն ու ներկայացնելը քննչական մարմինների գործն են․ ՀՔԾ պետի՝ Հ1-ին տված հարցազրույցներն ու քաղաքական գնահատականները չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում։ Անգամ եթե դատարանն անկախ չի եղել իր որոշման մեջ՝ ճնշումների է ենթարկվել, այս որոշման տակ ստորագրել է կոնկրետ մարդ, որը նախ՝ պատասխան կտա իր որոշման համար, ապա արձանագրենք, որ կարողացել է չենթարկվել մեկ այլ՝ շատ ավելի ուժեղ ճնշման․ հանրային կարծիքի ճնշմանը, գուցե նաեւ իշխանությունների ճնշմանը, որն ակնհայտ է, որ Ռ․ Քոչարյանի օգտին չէ։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031