Օգոստոսի 12-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սորանի դենդրոպարկում կայացավ մեղրի ավանդական, 7-րդ փառատոնը: Նախօրեին տեղի էր ունեցել ջազային համերգ: Չնայած անձրեւոտ եղանակին,այգին բազմամարդ էր, օրվա ընթացքում մարդկանց հոսքը դեպի այգի շարունակվում էր: Բացվել էին բազում տաղավարներ`ձեռքի աշխատանքների, մեղրի եւ Բերդի տարածաշրջանի բնության բարիքներով:
Միջոցառումը ողջունեց նրա կազմակերպիչներից Հայկ Չոբանյանը: Ելույթ ունեցան «Նարեկացի արվեստի միության» ժողովրդական երգի «Նովա » եւ ազգագրական պարի «Նժդեհ» համույթները:
Կայացան մեղրով տորթի եւ հանդիսակաների մրցույթներ: Հանդիսատեսները բազմած ծղոտե հակեր-նստարաններին՝ վայելեցին գեղեցիկ հանդես:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ