Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերաքննիչ դատարանը կատարեց նախկին իշխանությունների պատվերը». Արա Ղարագյոզյան

Օգոստոս 13,2018 23:13

Փաստաբան Արա Ղարագյոզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր վերաքննիչ դատարանը կատարեց նախկին իշխանությունների պատվերը, կայացնելով ակնհայտ ապօրինի դատական ակտ։

Անձեռնմխելիության հիմքով Ռ․Քոչարյանը չէր կարող ազատ արձակվել։ Այսպես ՀՀ Սահմանադրության 140-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:

Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության Նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո:

Իսկ Քոչարյանը 2008 թ Մարտի 1-ին կատարել է այնպիսի գործողություններ, որոնք չեն եղել օրինական և իր կարգավիճակից չբխող գործողություններ։

Վերջինիս անձեռնմխելիությունը վերաբերվում է միայն իր լիազորություններից բխող գործողությունների մասին։Իսկ ՊՆ նախարարի 0038 հակասահմանադրական հրամանը չի կարող գնահատվել որպես նախագահի կարգավիճակից բխող գործողություն։

Հիշեցնեմ նաև, որ խաղաղ ցուցարարների վրա կրակ են արձակել «Չերեմուխա 7» գազային նռնակներ։

2008թ մարտի 1-ի բռնություն գործադրողները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. AHNAHN says:

    Քոչարեանը պարզապէս պարտաւոր է դատի տալ ՀՔԾ-ն և հանրապետական դատախազութիւնը, եթէ ուզում է իսկապէս ազատւել 2008թ մարտի 1-ի առիթով իրէն վերագրւող անհեթեթ մեղադրանքներից։

    Կարծում եմ և յուսով եմ, որ նա հասկանում է, որ իր անձի նկատմամբ մեղադրանքները լտպ-ի և Նիքոլ Փաշինեանի կեղծիքների արդիւնք են։ Նրանք երկուսն էլ վրէժ են լուծում Քոչարեանից՝ որոշ իմաստով տարբեր պատճառներով —

    լտպ-ն՝ 1998 թւին Արցախն ադրներին տալու իր պլանի ձախողման,

    իսկ Նիքոլն իրէն նկատելով Քոչարեանի զոհ 2008-ին, լտպ-ի կազմակերպած խժդժութիւններին իր ակտիւ մասնակցութեան պատճառով իշխանութիւնների հետապնդման տակ գտնւելու համար։

    Երևանեան հասարակութիւնը չափից դուրս բարոյա- ու գաղափարազուրկ է որպէսզի հասկանայ, որ Քոչարեանը, նախ՝ Արցախի ազատագրական կռւի առաջնորդն ու հերոսն է, և որ լտպ-ն պարզապէս շահագործում է հասարակութեան այդ բարոյա- ու գաղափարազրկութիւնը բազում կեղծիքներ ու խժդժութիւններ կազմակերպելով շեղելով հասարակութեան ուշադրութիւնը իրերի իսկական դրութիւնից։

    Միայն թէ, դժբախտաբար, ես այն կարծիքին չեմ, թէ Քոչարեանի ներկայ փաստաբանները բաւականաչափ խորն են ըմբռնում իրադրութիւնը։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031