Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւի թե Ռոբերտ Քոչարյանի նշանակած դատավորներն են եղել, շնորհակալություն են հայտնել». Արմեն Մարտիրոսյան

Օգոստոս 13,2018 19:44

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Վերաքննիչ Քրեական դատարանը որոշեց բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխել: Նա ազատ է արձակվել:

Ուշագրավ է, որ դատարանը որոշել է, որ Քոչարյանը անձեռնմխելի է եւ այդ հիմքով պետք է ազատության մեջ լինի:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Նախ, եւս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ առանց անկախ, անաչառ դատական համակարգի, ցանկացած որոշում ըստ էության սեփական պրիզմայով ենք բացառապես նայելու եւ կարճամտություն ենք ունենալու: Ակնհայտ է, որ այն դատավորները, որոնք պետք է քննեին այդ գործը, ըստ էության, երեւի թե Ռոբերտ Քոչարյանի նշանակած դատավորներն էլ եղել են»:

Ըստ պարոն Մարտիրոսյանի, դատավորներն այդ կերպ փորձել են շնորհակալություն հայտնել Ռոբերտ Քոչարյանին. «Շնորհակալություն, միլիոն տեսակի հարցեր կան: Ակնհայտ է, որ ՀՀ-ում դատական համակարգը, բացառությամբ երեւի թե մի քանի դրվագների, դատավորների ճնշող մեծամասնությունը նշանակվել են կա՛մ կաշառքով, կամ հովանավորչության արդյունքում: Որ նայենք՝ կտեսնենք՝ էն մեկի աղջիկը, էն մեկի տղեն…Ուրեմն այդ մարդիկ անաչառ դատ չեն կարող իրականացնել: Այդ դեպքում երկրորդ հարցն է առաջանում՝ կա՛մ ՀՔԾ-ն պետի գլխավորությամբ պետք է պատասխանատվության ենթարկվի՝ ոչ պրոֆեսիոնալ մոտեցման համար, կա՛մ մենք ունեցել ենք անարդար դատական որոշում»:

Արմեն Մարիտիրոսյանն ասաց, որ, հավանաբար, կունենանք այդ պարզաբանումը, թե որ տարբերակն է եղել. «Ցանկացած պարագայում, սա միանշանակ հասարակական տրամադրություններին ու պահանջներին հակառակ որոշում էր»:

Նա ասաց, որ եթե գործադիր իշխանությունը չի հրահանգավորում դատարաններին, ո՞վ ասաց, թե նախկինները չեն հրահանգավորում, մանավանդ, որ լիքը թելերով կապված են իրար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031