Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 13-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին:
Քննարկվել են մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել Արցախի պետական համալսարանի նոր գլխավոր մասնաշենքի կառուցման գործընթացին:
Նախագահը կարեւորել է նախագծի իրականացումը՝ ընդգծելով, որ ժամանակակից պայմաններին համապատասխանող ենթակառուցվածքները կարեւոր ներդրում կունենան մայր բուհում գիտակրթական մակարդակի բարձրացման գործում:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ