Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը քննեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց՝ կալանքը փոխելու եւ գրավի դիմաց նրան կալանքից ազատ արձակելու վերաբերյալ բողոքները:
Նիստից առաջ Վերաքննիչ դատարանի մոտ Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը ակցիա իրականացրեց: Նա իր հետ բերել էր «Պրիվետ Ռոբ» գրառմամբ պատրաստված թխվածքաբլիթներ, որոնք հյուրասիրեց լրագրողներին: Աղեկյանն ասաց, որ բաղադրությունը սովորական թխվածքաբլիթի է՝ շաքարի փոշի, ալյուր, ձու: Նա ասաց, որ թխվածքաբլիթները բերել է, որ հանձնի Ռոբերտ Քոչարյանին՝ որպես հանձնուք՝ «պերեդաչի». «Հույս ունեմ, որ կմնա կալանավայրում», – ասաց Աղեկյանը:
Հիշեցնենք, որ այսօր դատարանը որոշում կայացրեց կալանքից ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ