Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չպետք է մնա կալանավորված, միջնորդությունը բավարարեց: Քոչարյանը կալանքից ազատ է: Նա դատարանից հեռացավ իրեն սպասարկող մեքենայով:
Հիշեցնենք, որ Վերաքննիչում քննվում էր Քոչարյանի խափանման միջոց՝ կալանքը փոխելու եւ գրավի դիմաց նրան կալանքից ազատ արձակելու վերաբերյալ բողոքները:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանն ասաց, որ դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի վճիռը՝ այն հիմքով, որ Քոչարյանն անձեռնմխելի է, նա օգտվել է իր անձեռնմխելիության իրավունքից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ