Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է հարցաքննվել` իբրեւ վկա

Օգոստոս 13,2018 16:15

«Բոլորը, ովքեր կարող են օգտակար լինել գործի բացահայտմանը, պետք է ուրախ լինեն ներկայանալ քննչական ծառայություն եւ նյութեր տալ: Այս երկրում չկա մեկը, ով ավելի շատ է շահագրգռված «Մարտի 1»-ի գործի բացահայտմամբ, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության անդամ Արամ Մանուկյանը: Լրագրողները հետաքրքրվել էին`ինչպե՞ս է նախկին պատգամավորը վերաբերվում այն հայտարարություններին, որ «Մարտի 1-ի գործով այն ժամանակ ընդդիմության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ պետք է հարցաքննվի, առնվազն վկայի կարգավիճակով: Նախկին պատգամավորն ասաց, որ առաջին նախագահը պատրաստ է վկայի կարգավիճակով ցուցմունք տալ:

«10 տարի մենք նյութեր ենք հավաքել, գրքեր հրատարակել, ֆիլմեր նկարահանել, դիմել ենք միջազգային եվրոպական բոլոր կառույցներին, կազմել ենք հնարավոր բոլոր հանցագործների ցուցակը: Մենք ունենք բոլոր ոստիկանների ցուցակը, որոնք կեղծ ցուցմունքներ են տվել, բոլոր դատախազների անունները, որոնք կեղծ մեղադրանքներ են ներկայացրել: Փաստաթղթերի ժողովածուի հրատարակումից անմիջապես հետո դրա օրինակներն ուղարկել ենք բոլոր շահագրգիռ կողմերին: Դա մի ամբողջ ժողովածու է, որը բավական է «Մարտի 1-ի» գործը բացահայտելու համար: Նյութն այնքան շատ է, որ ամբողջապես ապացուցում է «Մարտի 1»-ի ոճրագործության նախապես կազմակերպված եւ իրագործված լինելը»,- ասաց Արամ Մանուկյանը` հավելելով, որ այստեղ խնդիրը Հայաստանի քաղաքացուն ազատագրելն է եւ բոլորս պետք է աղոթենք, որ այս սկսված գործը մինչեւ վերջ գնա:

Արամ Մանուկյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է մնա կալանավորումը: Իսկ տասը զոհերի վրա կրակողներին բացահայտելը նա ամենահեշտ գործն է համարում. «Քլոյանը տասը տարի տվել է բոլոր հանցագործների անունները»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031