Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ տղամարդիկ կային». Դավիթ Գասպարյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

Օգոստոս 13,2018 15:58

«Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը շատ ծանր է, դրանից այն կողմ էլ բան չկա»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:

«Կարեւորը ճշմարտությունը բացահայտելն է: Եթե նա անմեղ է, ազատություն կստանա: Հիշում եմ՝ այն դժվար ժամանակներում նա ասաց՝ «ո՞ւր է, այստեղ մի տղամարդ կա՞, որ դուրս գա իմ դեմ»…Շատ կարեւոր եւ լավ տղամարդիկ կային, բայց նրանց ժամանակը չէր: Այնպես որ, սպասենք իրավապահների գործողություններին»,-Քոչարյանի 1998թ.-ի հայտնի հարցազրույցից մի հատված հիշեց Դավիթ Գասպարյանը:

Իսկ թե ում է Դավիթ Գասպարյանը համարում այն ժամանակվա «լավ տղամարդ», գրականագետը նշեց. «Երկրի մասին մտածող մարդկանց: Անուններ չեմ ասի: Նրանք չէին խոսում, որովհետեւ ով խոսեր՝ կձերբակալվեր»:

Ըստ Դավիթ Գասպարյանի՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդումն, անկասկած, քաղաքական երանգներ է պարունակում. «Մեղադրանքն է քաղաքական, այլ կերպ լիներ չէր կարող»:

https://www.facebook.com/aravot.am/videos/253941841770534/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031