Լրահոս
Օրվա լրահոսը

Կարս նահանգի Դիգորի շրջանում հայկական խաչքար է գտնվել. ermenihaber.am

Օգոստոս 13,2018 15:50

Ermenihaber.am Կարս նահանգի Դիգորի շրջանում, ավտոբուսների և ուղևորների համար նախատեսված ճանապարհային հանգստյան կետերից մեկում հայկական խաչքար է գտնվել: Դիգորի շրջանի Հալըքըշլաք գյուղում գտնվող հանգստյան կետի պատի վրա զարդաքանդակներ նշմարած քաղաքացիներն այդ մասին տեղյակ են պահել Դիգորի ժանդարմերիային:

Իրավապահ մարմինները, ժամանելով նշված տարածք, խաչքարը հայտնաբերելու մասին տեղեկացրել են Կարսի թանգարանի տնօրինությանը: Կարսի թանգարանի աշխատակիցները պատմական արժեք ներկայացնող խաչքարը տեղափոխել են Կարս:

Կարսի թանգարանի փոխտնօրեն Օզլեմ Էլբյուսթանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Մ.թ. 9-րդ դարում հայկական ճարտարապետության, մշակույթի մեջ հաճախակի հանդիպող այս կոթողը քանդակազարդ գերեզմանաքար է: Այն հայերեն խաչքար է կոչվում: Դրանց վրա շատ են խաչի, կենդանիների և երկրաչափական դեկորացիաների մոտիվները: Մեր գտած քարի վրա օրինակ առկա է թևավոր խաչի մոտիվ: Քարի վրա կան երեք տարբեր խաչերի, թռչունի և հավերժության նշանի մոտիվներ: Խաչքարն ունի 1մ 25սմ երկարություն, 60սմ լայնություն և 30սմ հաստություն»:

Կարսի թանգարանի փոխտնօրենը նշել է նաև, որ խաչքարը շատ կարևոր տեղ ունի հայկական մշակույթի մեջ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031