Տոկիոյում 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը կայանալիք 32-րդ ամառային օլիմպիական խաղերի ծրագիրը հաստատված է: Այս մասին տեղեկացրել է Խաղերի պաշտոնական կայքը:
Ծրագրում ընդգրկված 33 մարզաձեւում կանցկացվի 339 մրցում:
Բացման արարողությունը նշանակված է հուլիսի 24-ին:
Առաջին մեկնարկները կտրվեն հուլիսի 22-ին եւ 23-ին, իսկ մեդալների առաջին հավաքածուները կխաղարկվեն բացման արարողության հաջորդ օրը:
Օլիմպիական խաղերի հանդիսավոր փակումը կկայանա օգոստոսի 9-ին:
Տոկիոյի օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված է 5 նոր մարզաձեւ՝ բեյսբոլ, սոֆթբոլ, կարատե, սերֆինգ, լեռնամագլցում, սքեյթբորդինգ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ