Լրահոս
Օրվա լրահոսը

«Անարյունը» Նիկոլ Փաշինյանին չի վերաբերում, այդ Սերժ Սարգսյանն արյուն չթափեց». Ազատ Արշակյան

Օգոստոս 13,2018 15:07

«Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդեպ մեկ գործողություն կարող է լինել՝ հուշարձանի տեղադրում, որովհետեւ նա անկախության հանրաքվե է անցկացրել ու ստացել ժողովրդի մեծամասնության ձայնը»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով հարցին, թե իր դիտարկմամբ՝ Մարտի մեկի գործով Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ ինչպիսի իրավական գործընթաց կարելի է կանխատեսել, ասաց նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:

«Տեր-Պետրոսյանն Ալիեւին ստորագրել է տվել ազատագրված Արցախի կարգավիճակը»,-ՀՀ առաջին նախագահի վերաբերյալ հավելեց Ազատ Արշակյանը:

Ինչ վերաբերում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ապա նա նշեց. «Այդ Սերժ Սարգսյանն արյուն չթափեց, «անարյունը» Նիկոլ Փաշինյանին չի վերաբերում (նկատի ունի ՀՀ-ում տեղի ունեցած անարյուն իշխանափոխությունը)»: Ըստ Արշակյանի՝ Սերժ Սարգսյանի արածի գինն այն է, որ ներկայիս իշխանությունը մատների արանքով նայի նրա կատարածներին, աչք փակի նրա նախորդ արարքների վրա:

https://www.facebook.com/aravot.am/videos/253941841770534/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031