Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյան-Թրամփ հանդիպումը գուցե հոկտեմբերին կամ նոյեմբերին լինի». Սուրեն Սարգսյան

Օգոստոս 13,2018 14:45

«Փոքր-ինչ դժվարանում եմ այդ հանդիպման կազմակերպումը պատկերացնել, որովհետեւ ԱՄՆ նախագահի օրակարգն այդ գագաթաժողովի շրջանակում չափազանց հագեցած է լինելու»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով սեպտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի գագաթաժողովի շրջանակում նախատեսվելիք Նիկոլ Փաշինյան-Դոնալդ Թրամփ հնարավոր հանդիպմանը, ասաց ԱՄՆ-ի հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը: Նա կարծում է, որ այդ հանդիպումը գուցե կյանքի կոչվի հոկտեմբերին կամ նոյեմբերին:

«Դա կլինի պատմական հանդիպում, որովհետեւ վերջին անգամ ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի առաջնորդները հանդիպել են 2010թ.-ին, բայց այդ ժամանակ Օբամայի եւ Սերժ Սարգսյանի քննարկման առարկան հայ-թուրքական արձանագրություններն էին»,-նկատեց փորձագետը:

Ըստ նրա՝ Փաշինյան-Թրամփ հնարավոր հանդիպումը պատմական կլինի նաեւ այն առումով, որ հայկական կողմը գուցե օրակարգային նոր հարցեր առաջադրի ԱՄՆ-ին՝ երկկողմ հարաբերությունների զարգացման համար. «Այսօր ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների որակն այնքան էլ բարձր չէ: Եթե չեն լինում բարձր մակարդակի հանդիպումներ, նշանակում է՝ չկան կենսական նշանակության հարցեր»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2011915428858962/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031