Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը Շանթին բաց թողնի, որ Պուտինն ասի՝ «այս ի՞նչ ես անում». Ազատ Արշակյան

Օգոստոս 13,2018 13:14

«Շանթ Հարությունյանին ազատ արձակել՝ նշանակում է «հականազարբաեւյան» եւ «հակալուկաշենկոյան» քայլ անել: «Դուխով» Հայաստանը շարունակում է «անդուխ» լինել եւ ԵՏՄ-ի հպատակը հանդիսանալ»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով այն փաստին, որ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի գործին, ասաց նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը: Արձագանքելով հարցին, թե իր դիտարկմամբ՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը Հարությունյանի հանդեպ համաներում չի նախաձեռնում, Ազատ Արշակյանը հարցադրում արեց. «Նիկոլ Փաշինյանը Շանթին բաց թողնի, որ Պուտինն ասի՝ «այս ի՞նչ ես անում»: Պուտինը Շանթի նկարը երեւի մոտը պահում է…խնդիրն այն է, որ միայն Շանթ Հարությունյանն է եղել անկախական»:

Ապա Արշակյանը շեշտեց. «Եթե հայտարարում ենք, որ շարունակելու ենք մնալ ԵՏՄ-ի «վասալը», ու բաց ենք թողնում անկախականներին, նշանակում է՝ մենք ձեւ ենք թափում, խաղ ենք խաղում, հասկանո՞ւմ եք»: Նախկին պատգամավորը կարծիք հայտնեց, որ քաղաքական կալանավոր ՀՀ-ում չպետք է լինի. «Շանթի՝ բանտում լինելը ցույց է տալիս, որ մենք հավատարիմ ենք Նազարբաեւին եւ Լուկաշենկոյին: Քանի դեռ հավատարիմ ենք վասալիզմին, մեզանում արգելված է «անկախություն» բառը: Նկատե՞լ եք, որ իշխանություն կրող այսօրվա պաշտոնյաները «անկախություն» բառը չեն օգտագործում, փոխարենը՝ «ինքնիշխանություն» բառն են օգտագործում՝ այդ կերպ «իգականացնելով» այդ տերմինը»:

https://www.facebook.com/aravot.am/videos/253941841770534/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031