Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսերենն ափի մեջ. բեմահարթակում փոքրիկ ֆրանկոֆոններն էին

Օգոստոս 13,2018 11:01

Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում արդեն 10-րդ տարին Սևան քաղաքում ամռան ասիաներին գործում է ֆրանսերեն լեզվի ուսուցման ամառային դպրոց:

Դպրոցն հնարավորություն է ընձեռում` ծանոթանալու ֆրանսերեն լեզվին, իսկ լեզվի միջոցով` ֆրանսիական մշակույթին, պատմությանը, կենցաղավարությանը: Լեզվի նկատմամբ համայնքում տարեցտարի աճում է հետաքրքրությունը, որի արդյունքում ավելի շատ երեխաներ ու մեծահասակներ են ձգտում սովորել այդ լեզուն, այն դարձնել իրենց համար կիրառելի:

Սևանի և Գրենոբլի քաղաքապետարանների աջակցությամբ, «Ֆրանս-ֆորմասիոն ինտերնասիոնալ» կազմակերպության միջոցով ամառային դպրոցը ներգրավում է ֆրանսերեն լեզվի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող տարբեր տարիքի ու նախասիրությունների տեր հարյուրավոր երեխաների ու մեծահասակների:

Ուսուցումն ընթանում է 4 փուլով / 4 տարի /, որը հնարավորություն է տալիս տիրապետելու ֆրանսերեն լեզվի տարբեր մակարդակներին:

Ամառային դպրոցի տարեշրջանի փակումը սովորաբար ուղեկցվում է ավարտական միջոցառումներով, որոնք յուրաքանչյուր տարի պատրաստվում են տարբեր ձևաչափերով` ներկայացումներ, ֆիլմ, համերգ, բազմաբնույթ ակցիաներ:

Վերջին մի քանի տարիների ընթացքում դպրոցի աշխատանքներն ամփոփվում են երաժշտական ծրագրերով, որոնք դառնում են հայ-ֆրանսիական մշակույթի ինքնատիպ արտահայտություն:

Այս տարի էլ 100-ից ավելի ֆրանկոֆոններին համախմբել էր մշակութային ալիքը: Մանկական զբոսայգում փոքրիկ ֆրանկոֆոնները հանդիսատեսին ներկայացրին ֆրանսերեն երգերի ընտրանի, որոնք ուղեկցվում էին կոմպոզիցիոն լուծումներով:

Տեղին ընտրված երգերը, տարիքային խմբերի տարբերակումները, հանդերձանքն ամբողջացրին տոնական տրամադրությունը, ներկաներին պարգևելով հաճելի պահեր, ֆրանսիական մշակույթի հետ շփվելու մեծագույն հաճույքը:

Համերգային ծրագրի ավարտն ամփոփվեց հավաստագրերի հանձնմամբ: «Ֆրանս-ֆորմասիոն ինտերնասիոնալ» կազմակերպության տնօրեն Լիլյա Շալունցը հավաստագրեր հանձնեց դպրոցի հերթական շրջանավարտներին, տարեշրջանը բարեհաջող ավարտածներին, միաժամանակ գնահատեց կատարված աշխատանքը, կարևորեց տարիների ընթացքում ձեռքբերված մեծ փորձը, շնորհակալական խոսքեր հղեց նրանց, ում միջոցով և շնորհիվ հնարավոր է դառնում իրականացնել այս ծրագիրը:

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Պատկերացնում եմ, ինչպիսի ողբ ու կական կբարձրանար որոշ մարդկանց կողմից, եթե ֆրանսերենի փոխարեն այդ նույն ճամբարում սովորեին ռուսերեն և ծանոթանային ռուսական մշակույթին և կենցաղավարությանը, իսկ լրագրողն էլ մեծ սիրով գրեր՝ «հայ-ռուսական մշակույթի ինքնատիպ արտահայտություն», «տեղին ընտրված երգեր», «ռուսական մշակույթի հետ շփվելու մեծագույն հաճույք» արտահայտությունները։ Շուկշինի հերոսի պես ուզում ես հարցնել․ ինչու՞եք քծնում։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031