Օգոստոսի 12-ին, ժամը 19:01-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Նորավանքի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 111-րդ կմ-ին մոտոցիկլետը (վարորդը՝ Ա. Գ.) բախվել է կայանած «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենային (վարորդը՝ Ն. Բ.):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, մոտոցիկլետի վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են մոտոցիկլետը:
ՀՀ ԱԻՆ