Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ կրկին գալիս է գիշերը…(պատմվածք)

Օգոստոս 12,2018 17:07

Երբ կրկին գալիս է գիշերը… մթությունով պարուրվում ես նաև դու, դու էլ ես ինքդ քեզ համար դառնում առեղծված: Գիշերը` ինքդ քեզ ամփոփելու համար է, ինքդ քեզ գուշակելու, քո հոգու խորքը տեսնելու` ինքդ քեզ  հետ մենախոսելու ու հասկանալու համար է:

Երբ սիրում ես գիշերը վայելել` նշանակում է սիրում ես խաղաղվել, սիրում ես զգալ քո մարմնի ու բնության կապվածությունը` մթության մեջ  ողողվելով ու միաձուլվելով:

Գիշերվա մտքերն առավել զգայուն են, գիշերվա խոսքերն առավել սիրառատ… Գիշերը` սիրելու համար է, գիտակցված սիրո համար է, քո բնական կերպարը սիրելու համար է, հույզերից ազատվելու ու սիրուն հանձնվելու համար է, քո սերը սփռելու` տիեզերքին հաղորդելու ու փոխադարձն զգալու համար է,…

Գիշերը` սխալը գիտակցելու համար է, նեղված հոգիների արտասվելու համար է, բացատրություններից ու պարզաբանումներից զերծ մնալու համար է…

Գիշերը` մտորելու համար է, երազելու ու երազանքն իրականացնելու ակնկալիքով ապրումների համար է, իրականությունից կտրվելու ու ստեղծագործելու համար է:

Գիշերը` կյանքը վերսկսելու համար է, ամենափոթորկող հոգիներին խաղաղություն` հաղթական քուն պարգևելու համար է, բնության հետ ներդաշնակվելու համար է:

Գիշերը ամենաթեժ կրակոցներով պատերազմները հանդարտեցնելու համար է` իր լռություն պահանջող մթությամբ:

Գիշերվա շունչը սահմանին կանգնած զինվորին սթափեցնելու համար է, բայց և ծնողի հույզերով լցված` հավատանք ու սպասենք, որ գիշերվա շշունջն այլևս ըմբոշխնելու համար է:

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Simak says:

    Հրաշալի եզրահանգումներ են, արժե մի քանի էջ տաղտկալի բացատրությունների, թե ի՞նչ է գիշերը, ապրես Նարա

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031