Այսօր՝ օգոստոսի 12-ին աշխարhը նշում է Երիտասարդության միջազգային օրը: ԵՄ պատվիրակությունը, ի թիվս այլ կազմակերպությունների, միացել է օրվա միջոցառումներին «Ծանոթության միասնական նախաճաշով»:
Երևանի Հանրապետության հրապարակում կայացած այս հանդիպումով մեկնարկեց օրվան նվիրված միջոցառումների շարքը, որոնք կշարունակվեն երիտասարդության մայրաքաղաք Իջևանում։ Հայաստանի տարբեր անկյուններից երիտասարդները կհանդիպեն Իջևանում նշելու այս օրը, մասնակցելու տարբեր միջոցառումների, ինչպես նաև քննարկումների` Երիտասարդական ապագա քաղաքականությունների մշակման գործընթացներում երիտասարդների ձայնը լսելի դարձնելու նպատակով։
ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանը ողջունեցին, շնորհավորեցին և բարի երթ մաղթեցին Երևան քաղաքից մեկնող մասնակիցներին։
Շնորհավո՜ր Երիտասարդության օրը։
Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը Հայաստանում ծրագիր