Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին քաղաքական արհեստական օրակարգով տարվելը կարող է ծանր նստել մեզ վրա. Արմեն Աշոտյան

Օգոստոս 12,2018 15:28

Մինչև մենք եփում ենք ներքաղաքական կաթսայում և այդ պայքարում կարիճներով լի սրվակ ենք հիշեցնում, տարածաշրջանում տեղի են ունենում լրջագույն աշխարհաքաղաքական փոփոխություններ։

Այսօր Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի ղեկավարները ստորագրեցին Կասպյան ծովի կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Այն երկարաժամկետ գլոբալ տեղաշարժերի հիմք կարող է դառնալ նաև մեր տարածաշրջանում։

Ահա մեզ համար մի քանի կարևոր դրույթներ, որոնք մարտահրավերներ են պարունակում։

  1. Ադրբեջանի համար մաքսիմալ ընդունելի բաժանում տեղի ունեցավ և նա կարող է առավել մեծ ծավալով հետազոտել Կասպյան ափեզրը և առավել մեծ քանակությամբ էներգակիրներ արտահանել ապագայում։
  2. Տրանսկասպյան գազամուղի կառուցումը, որ կմիացնի Ադրբեջանի և Թուրքմենստանի արտահանող ենթակառուցվածքի, կարող է կառուցվել միայն բոլոր հինգ կողմերի համաձայնությամբ։ Այս դրույթը խիստ կարևոր է Ռուսաստանի և Իրանի համար։
  3. Կասպյան ավազանում կարգելվի երրորդ կողմի ռազմական ներկայությունը, ինչը նույնպես ձեռնտու է Ռուսաստանին և Իրանին։
  4. Փաստացի Ռուսաստանն ու Իրանը համաձայնեցին ավելի շատ էներգակիր ռեսուրսներ զիջել Ադրբեջանին ռազմավարական և երկարաժամկետ երաշխիքների դիմաց, ինչը դե ֆակտո ամրացնում է մեր հարևանների միջև եղած կապերը։
  5. Ներքին քաղաքական արհեստական օրակարգով տարվելը կարող է ծանր նստել մեզ վրա, եթե միջազգային հարթակներում տեղի չունենա ազգային քաղաքական կապիտալի բյուրեղացում և կոնսոլիդացիա:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031