Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաֆթինգը միայն սպորտ կամ զբոսաշրջություն չէ, այն անփոխարինելի է նաեւ արտակարգ իրավիճակներում

Օգոստոս 12,2018 14:03

Ռաֆթինգի Հայաստանի առաջնության մեկնարկից առաջ, մարզաձեւի ֆեդերացիայի հրահանգիչ Վազգեն Խաչիկյանը, դիմելով մասնակիցներին եւ հյուրերին, խոսեց  Հայաստանի համար ռաֆթինգի զարգացման ու կիրառական կարեւորության մասին:

«Աշխարհում ռաֆթինգի լավագույն ավանդույթ ունեն, թերեւս, ճապոնացիները, ավստրիացիները, գերմանացիները, ամերիկացիները եւ զարգացած շատ այլ երկրներ: Ռաֆթինգը միայն ոչ խաղային թիմային լավագույն մարզաձեւ, զբոսաշրջային պրոդուկտ չէ, որը կարող է շատ դրական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա: Ռաֆթինգը արտակարգ իրավիճակների ժամանակ անչափ կարեւոր գործիք է:

Եվ պատահական չէ, որ ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ թվարկածս երկրների ԱԻՆ-ներում կան ռաֆթինգի հատուկ ջոկատներ, մի բան ինչը դժբախտաբար Հայաստանը մինչեւ հիմա չի ունեցել: Աստված մի արասցե, եթե, ասենք, այս տարածաշրջանում բնածին, տեխնածին կամ փլուզում լինի, Վանաձորից մինչեւ Բագրատաշեն առաջին օգնություն կազմակերպելը ցամաքով կամ օդով շատ դժվար կլինի: Մինչդեռ, մենք՝ ռաֆթերներս, կարող ենք մեկուկես ժամում, փրկարարներ, բժիշկներ, դեղորայք եւ առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնել ու առաջին օգնություն ցույց տալ: Այս առումով ռաֆթինգը շատ կարեւոր, օդի պես անհրաժեշտ է Հայաստանի համար», – ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031