Օգոստոսի 12-ին, ժամը 01:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ 4 քաղաքացի արգելափակված են ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ 2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի 139 կմ-ին «RENO» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Մ., ծնված 1956թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել մոտակա ձորակը (մոտ 15 մ):
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ՝ Լ. Ն.-ին (1969թ.), Տ. Տ.-ին (1967թ.) և մոտեցրել նրանց շտապօգնության ավտոմեքենային, իսկ մյուս ուղևոր Ի. Կ.-ը (1999թ.) և վարորդը դուրս են եկել ինքնուրույն:
Տուժածները հոսպիտալացվել են Վայքի ԲԿ, որտեղ Տ. Տ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, որը երթևեկելի գոտի դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
ՀՀ ԱԻՆ