Օգոստոսի 12-ին, ժամը 07:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երիտասարդ աղջիկը փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի «Հոկտեմբերյան հեղափոխության 50 ամյակի հուշարձան»-ի մոտակայքից։
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները կանխել են Լ. Հ.-ի (1999թ.) ինքնասպանության փորձը:
Դեպքի վայրում հոգեբանական աջակցության բաժնի փորձնակ Արամյանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Փրկարարները Լ. Հ.-ին տեղափոխել են ԵՔՎ ոստիկանության Արաբկիրի բաժին:
ՀՀ ԱԻՆ