Այսօր տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության նիստը, որի ընթացքում քննարկվել է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը։ Այս մասին Aravot.am-ին հայտնեց ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը։ Նրա փոխանցմամբ, մասնակցության հարցը դեռ չի որոշվել, քննարկումները կշարունակվեն առաջիկա աշխատանքային օրերին։ «Երբ որոշվի մասնակցության հարցը, պարզ կլինի նաեւ ձեւաչափը»,-նշեց Սամվել Աբրահամյանը։
Նա նաեւ ասաց, որ կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը քննարկմանը ներկա չի եղել, իսկ թե ինչու, չմանրամասնեց։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ