ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր այցելել է երեկ տեղացած կարկուտից և ուժգին քամուց տուժած Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջանների 13 համայնք, հանդիպել բնակիչների հետ, ծանոթացել գյուղացիական տնտեսություններին, բնակելի տներին պատճառված վնասներին:
Բնական աղետի հետևանքով մինչև 100 տոկոսի չափով վնասվել են խաղողի վազերը, պտղատու ծառերը, բանջար-բոստանային մշակաբույսերը, բնակելի տների տանիքները:
Համայնքներում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ մարզպետը հայտնել է, որ տեղի ունեցածի վերաբերյալ երեկ համապատասխան տեղեկություն է ներկայացրել պատկան գերատեսչությունների ղեկավարներին:
Գագիկ Միրիջանյանը տեղեկացրել է, որ տնտեսություններին հասցված վնասի չափերն ամբողջությամբ գնահատելու և այն փաստարկված կառավարությանը ներկայացնելու համար մարզում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողովը երեքշաբթի կայցելի բնական աղետից տուժած համայնքներ:
Ըստ նրա` մեկ շաբաթվա ընթացքում մարզային և համայնքային հանձնաժողովներն ամբողջությամբ կուսումնասիրեն տուժած տնտեսությունների ընդհանուր վիճակը, կկազմեն վնասի ցանկն ու կգնահատեն չափը: Համայնքային հանձնաժողովների կողմից կկազմվեն համապատասխան ակտեր, որոնք կքննարկվեն մարզային հանձնաժողովում, ապա կներկայացվեն կառավարությանը:
Հանդիպումների ընթացքում մարզպետը վստահեցրել է, որ հետևողական է լինելու յուրաքանչյուր տնտեսությանը հասցեական օգնություն տրամադրելու հարցում. «Համոզված եղեք, որ պետությունը ձեզ հետ է, և արվելու է հնարավորը ձեզ օգտակար գտնվելու համար»:
Արմավիրի մարզպետարանի մամուլի հաղորդագրություն
Նախանձելի մարզպետ ջան; Նորատուսում հաջորդ կարկուտից հետո համեցեք։ Միգուցե Ձեր միջնորդությամբ մենք էլ մի բանի հասնենք։