Ես հավատում եմ երիտասարդների ուժին:
Խաղաղությունը, տնտեսական աճը, սոցիալական արդարությունը, հանդուրժողականությունը և շատ այլ բաներ կախված են երիտասարդության իրական ներուժի բացահայտումից։ Բայց ոչ թե հեռավոր ապագայում, այլ այսօր՝ հե՛նց հիմա։
Ահա թե ինչի մասին է Երիտասարդության միջազգային օրը:
Երիտասարդության պատվիրակ
Աշխարհի երիտասարդներին հարկավոր են ապահով տարածքներ՝ հասարակական, քաղաքացիական, ֆիզիկական և թվային, որտեղ նրանք կարող են ազատ կերպով արտահայտել իրենց կարծիքը և հետամուտ լինել իրենց երազանքներին:
Այսօր ավելի քան 400 միլիոն երիտասարդ ապրում են զինված հակամարտությունից կամ կազմակերպված բռնությունից տուժած վայրերում:
Ավելի քան միլիոնավոր երիտասարդներ բախվում են զրկանքների, չարաշահումների, ոտնձգությունների, ահաբեկումների և իրենց իրավունքների նկատմամբ այլ խախտումների:
Հատկապես խոցելի են երիտասարդ կանայք և աղջիկները, ինչպես օրինակ՝ երիտասարդ փախստականներն ու միգրանտները, հակամարտությունից տուժած տարածքներում կամ մարդասիրական ճամբարներում ապրող երիտասարդները, ինչպես նաև՝ ԼԳԲՏ երիտասարդները:
Գլխավոր քարտուղար
Երիտասարդները կարիք ունեն՝ կրթության և հնարավորությունների, լավ աշխատատեղերի, լիարժեք ներգրավվածության, սեղանի շուրջ՝ ձայնի և դիրքի հնարավորության։
Ես հետևողական եմ, որ Միավորված ազգերի կազմակերպությունը լսի երիտասարդների ձայնը, զարգացնի նրանց կարողությունները և հետևի նրանց առաջնորդությանը։
Այս տարվա սեպտեմբերին մենք կգործարկենք երիտասարդության հարցերով ՄԱԿ-ի նոր ռազմավարությունը՝ ընդլայնելով մեր աշխատանքը երիտասարդների հետ և երիտասարդների համար:
Աշխարհն ապահով դարձնելով երիտասարդների համար՝ մենք այն ավելի լավն ենք դարձնում բոլորի համար։
Երիտասարդության պատվիրակ
Շնորհավո՛ր Երիտասարդության միջազգային օրը: