Օգոստոսի 10-ին Նոյեմբերյան քաղաքի Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով իր պաշտոնավարման 3 ամսվա արդյունքներին, ասաց, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար է մղվում, մայիսից Հայաստանում արտագաղթը դադարել է. անշարժ գույքի գներն աճել են, տնտեսական աճ կա: Նա հայտարարեց.
«Մենք Հայաստանի քաղաքացիներին վերադարձնում ենք արդարության զգացումը, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անունից ասում ենք՝ որեւէ մեկը չի կարող Հայաստանի Հանրապետությունում իրեն արտոնյալ զգալ, ուրիշներին սպանել անպատիժ, ուրիշներին թալանել անպատիժ, եւ որեւէ մեկը չմտածի, ընդ որում` իմ ասածը չի վերաբերում միայն նախորդ կառավարություններին, իմ ասածը վերաբերում է էսօրվա կառավարությանը, իմ ասածը վերաբերում է անձամբ ինձ, որեւէ մեկը չմտածի, թե Հայաստանի ժողովրդի, պետության ունեցվածքի, հարստության դեմ տեղի ունեցած որեւէ հանցագործություն, որեւէ ոտնձգություն մնալու է անպատիժ: Հայ ժողովուրդը պատասխան է պահանջելու ամեն թալանչիից՝ գողացված ամեն լումայի, ամեն դրամի համար»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ