Օգոստոսի 10-ին Նոյեմբերյան քաղաքի Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին աղուհացով, նրա հետ հանդիպման էին եկել Նոյեմբերյանի տարածաշրջանի հարյուրավոր բնակիչներ: Փաշինյանի ելույթն ընդունվեց ոգեւորությամբ, ծափահարություններով:
Հրապարակում հարց տվող, ելույթ ունեցողները ողջունում էին Նիկոլ Փաշինյանին, ասելով, որ նա ժողովրդի համար մեծ առաքելություն ունի: Նիկոլ Փաշինյանի այցից ամենաշատն ուրախացել էին նոյեմբերյանցի երեխաները, ովքեր ցանկանում էին նրա հետ սելֆի անել: Ն. Փաշինյանի աշխատանքային այցի ժամանակացույցը հագեցած էր, քիչ թվով երեխաների հաջողվեց Փաշինյանի հետ սելֆի անել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ