Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լիլիթ Ասատրյան. «Երբ մեկ տարի առաջ մենք ներկայացնում էինք ռաֆթինգի ամբողջական ծրագիրը, շատերը մեր վրա ծիծաղում էին»

Օգոստոս 10,2018 22:33

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ, Rafting.am մարզական ակումբի հիմնադիր Լիլիթ Ասատրյանը օգոստոսի 11-ին Դեբեդ գետում կայանալիք սիրողական ռաֆթինգի Հայաստանի անդրանիկ առաջնության առիթով ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ասաց.

«Ռաֆթինգը Հայաստանի համար կարեւոր էքստրեմալ մարզաձեւ է եւ զբոսաշրջության զարգացման կարեւորագույն խթան: Սակայն ռաֆթինգը նաեւ շատ թանկ զբաղմունք է, որը լրացուցիչ ներդրումների եւ ծախսերի անհրաժեշտություն ունի: Հիմա սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը մեծ ուշադրությամբ հետեւում է ռաֆթինգի գործունեությանը Հայաստանում՝ առաջին հերթին որպես մարզաձեւի: Մենք հասկանում ենք, որ մեր պետությունը չի կարող աջակցել բոլոր մարզաձեւերին: Սրա լուծումներից մեկն այն է, որ զբոսաշրջիկները, տեղացիները, ինչը շատ կարեւոր է, այս հաճելի զբաղմունքի համար օգտվում են այս էքստրեմալ մարզաձեւից եւ այդ գումարները նպաստում են ռաֆթինգի զարգացմանը:

Ուզում եմ ընդգծել, որ մեր ծրագիրը Հայաստանում սկիզբ եւ հաջողություն չէր ունենա, եթե մենք չունենայինք ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ինտեգրված գյուղական զբոսաշրջության ծրագրի աջակցությունը:  Երբ մենք մոտ մեկ տարի առաջ ՄԱԿ-ի զարգացման ծրագրին ներկայացրինք ռաֆտինգ իրականացնելու մեր ամբողջական ծրագիրը, շատերը ծիծաղում էին,  անգամ հիմարություն համարում: Բայց մենք հավատում էինք հաջողությանը: Երբ մենք հունիսի 26-ին տվեցինք Rafting.am ծրագրի մեկնարկը, դրանից հետո անցած այս կարճ ժամանակահատվածում առաջարկները էապես ավելացել են ու Rafting.am ակումբի գործունեության շրջանակները ընդլայնվել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031