Այսօր`օգոստոսի 10-ին Նոյեմբերյան քաղաքի Ազատության հրապարակում բնակչության հետ հանդիպման ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով սահմանամերձ Բերդավան գյուղի բնակչուհի Ֆլորա Զուրաբյանի հարցին,որը վերաբերում է խաղաղության ապահովմանն, ասաց.
«Բոլորը պետք է տեսնեն, որ մենք էնքան համախմբված ենք, որ մենք չենք վախենում պատերազմից: Ցանկանում եմ ամենակարեւոր շեշտադրումը`այո, մենք խաղաղություն ենք ուզում, բայց Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդն իր միասնականությամբ պատրաստ է հակահարված տալ հակառակորդի ագրեսիային: Մենք սա պետք է շատ հստակ արձանագրենք: Եվ պետք է բոլորը համոզված լինեն, որ այն աննախադեպ համազգային համախմբումը, որ էսօր կա, որեւէ մեկը չկասկածի, որ նույն ուժով, կրկնակի ուժգնությամբ կներգրավվի հայրենիքի սահմանների, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պաշտպանության գործում: Եվ մեր միասնությունը, մեր ուժեղությունը խաղաղության թիվ մեկ գրավականն է, ժողովուրդ, եւ պետք մենք շարունակենք ուժեղանալ, մեր միասնությունը պետք է շարունակի ուժեղանալ, ոչ միայն Հայաստանում, այլեւ` ամբողջ աշխարհում: Հայ ժողովուրդը պետք է լինի միավորված, միահամուռ, եւ դա խաղաղության ամենամեծ երաշխիքն է: Էսօր հայ ժողովուրդը միահամուռ է, համախմբված է, նշանակում է, որ մենք ի վիճակի ենք ապահովել խաղաղություն»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ