ՀՀ Արդարադատության նախարարությունը արձագանքել է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին Օմբուդսմենի գրությանը։
Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Մարդու Իրավունքների գրասենյակի հանրային Կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը։
«Արդարադատության նախարարությունից ստացվել է անհրաժեշտ պարզաբանումը, բայց քանի որ դրանում բժշկական գաղտնիք պարունակող տվյալներ կան, այս պահին այլ տեղեկություններ չեմ կարող տալ։ Գործը քննարկման ընթացակարգում է»,- ասաց նա։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: