Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախկին կնոջն ու զոքանչին կացնահարածի գործով դատաքննությունն անորոշ ժամանակով հետաձգվեց

Օգոստոս 10,2018 18:55

Դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ այսօր Վլադիկ Մարտիրոսյանի գործով հերթական դատական նիստն էր: Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ նա 2016թ. կացնով հարվածներ է հասցրել նախկին կնոջ մորը, որը հիվանդանոցում մահացել է, եւ ծանր վիրավորել նաեւ նախկին կնոջը՝ Թագուհուն եւ նրա հորը:

Այս գործով դատավարությունը մոտենում է ավարտին, սակայն, քանի որ գործից առանձնացված մասով վերաքննիչ բողոք է ներկայացվել, դատավորը որոշեց նիստը հետաձգել անորոշ ժամանակահատվածով:

Aravot.am-ի հետ զրույցում Թագուհի Մանսուրյանը տեղեկացրեց, որ սպասում են Վերաքննիչ դատարանի որոշմանը: Նա հիշեցրեց, որ այս քրեական գործից անջատված մասով ինքը եւ նախկին ամուսինը մեղավոր էին ճանաչվել ու դատապարտվել տուգանքի վճարման (Վլադիկ Մարտիրոսյանը նաեւ մեկ տարվա ազատազրկման է  դատապարտվել):

Թագուհի Մանսուրյանի փոխանցմամբ՝ իր եւ Վլադիկ Մարտիրոսյանի պաշտպանները միաժամանակ վճիռը բողոքարկել են վերաքննիչ ատյանում, որտեղ հերթական նիստը կկայանա օգոստոսի 30-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031