Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քոչարյանն ինքն իր հետ բախման մեջ չի մտել, չէ՞, կար երկրորդ կողմը, թող գտնեն այդ երկրորդ կողմին». Կյուրեղյանը հորդորում է Տեր-Պետրոսյանին հարցաքննել

Օգոստոս 10,2018 18:07

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատելու միջնորդության տակ ստորագրած պատգամավորներից է:

Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ստորագրելիս հաշվի է առել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմի մոտեցումը. «Եթե վերցնեք նայեք ՀՅԴ ԳՄ հաղորդագրությունը՝ լրիվ նույնությամբ դա ընդունեք իմ պատասխան»:

Հարցին՝ դատախազության մերժումն ինչպե՞ս եք ընդունում ձեր ստորագրած միջնորդությանն ու երաշխավորությանը՝ տիկին Կյուրեղյանը պատասխանեց. «Դա նրա որոշումն է: Ամեն դեպքում, եթե միանշանակ լիներ, որ մեկ ստորագրությունն անգամ բավարար է, որ նման որոշում պիտի կայացվեր, անիմաստ էր սա: Դե հիմա չի ընդունել, նա էլ միգուցե իր հիմնավորումն ունի, բայց դա դեռ չի նշանակում, որ մենք այլեւս ոչ մի անգամ նման հարցերի վերաբերյալ չենք բարձրաձայնելու, այդ հիմնախնդիրները չենք բարձրացնելու: Մենք տեսնում ենք արդարության իրականացման ոչ ճիշտ մոտեցում»:

Մենք հարցրեցինք՝ սա սեպ չի՞ խրի երկու կոալիցիոն գործընկերների միջեւ՝ Կյուրեղյանը պատասխանեց. «Կոալիցիոն գործընկերությունը մի շփոթեք նույնականացման հետ: Եթե դու կոալիցիոն գործընկեր ես, դա դեռ չի նշանակում, որ դու չպետք է բարձրաձայնես այն մտահոգությունները, որ տեսնում ես հենց այդ կոալիցիոն գործընկերության շահերից»:

Հարցին՝ ՀՅԴ-ն շահագրգռված չէ՞ Մարտի 1-ի բացահայտմամբ՝ Արմենուհի Կյուրեղյանը պատասխանեց. «Լրիվ շահագրգռված ենք Մարտի 1-ի բացահայտմամբ: Մենք դեմ ենք կողմնակալ արդարությանը, մենք միակողմանի արդարության իրականացմանը դեմ ենք: Եթե դա բախում է, բախումն ունի երկու կողմ, բա մյուս կողմը հիմա՝ այսօր, ինչո՞ւ չի կանչվում հարցաքննության»:

Մենք ճշտեցինք՝ մյուս կողմն ասելով՝ նկատի ունեք Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ն՝ Կյուրեղյանը պատասխանեց. «Մենք ունենք բախման երկու կողմ, ունենք մյուս կողմն էլ, միակողմանի չի լինում: Բախումն ուսումնասիրել, երեւույթն ուսումնասիրել, հարցաքննել, քննել ընդհանրապես՝ նշանակում է երկու, եթե ոչ բազմակողմանի քննություն»:

Մենք եւս մեկ անգամ ճշտեցինք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ն նկատի ունեք, որ իրեն չեն կանչում հարցաքննության, ասում եք՝ կողմնակալ են, այսինքն, Քոչարյանին կանչում են, պետք է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ն կանչեն՝ Կյուրեղյանը պատասխանեց, «Բախման երկու կողմեր կան, Քոչարյանն ինքն իր հետ բախման մեջ չի մտել չէ՞, նշանակում է կար երկրորդ կողմը, թող գտնեն այդ երկրորդ կողմին»:

Մեր դիտարկմանը, որ երկրորդ կողմը բախման ցուցարարներն են, տուժողներն են, 10 զոհերն են, նա արձագանքեց. «Ցուցարարները եւ ցուցարարներին ղեկավարող խումբը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031