Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանին չեն թույլատրում տեսակցել հարազատներին

Օգոստոս 10,2018 17:46

«Պարոն Քոչարյանը պահման պայմաններից առանձնահատուկ դժգոհություն չունի։ Նա ունի հնարավորություն մարզվելու, մեկժամյա զբոսանքի, ինչպես նաեւ, իր գրքի վրա աշխատելու հնարավորություն»,- այդ մասին այսօր Վերաքննիչ քրեական դատարանում, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու բողոքի քննությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

Փաստաբանը տեղեկացրեց նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա հարազատների տեսակցություններն արգելվում են: Պաշտպանները պատրաստվում են բողոքարկել քննիչի նաեւ այդ որոշումը:

Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ դատարան բողոք էին ներկայացրել՝ բողոքարկելով նրան կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի որոշումը: Փաստաբաններից Հայկ Ալումյանը միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարանին՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու։ Վերաքննիչ դատարանը խորհրդակցական սենյակում է: Որոշումը կհրապարակվի օգոստոսի 13-ին:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է մարտի 1-ի գործով 2008 թվականին ՀՀ-ում մի քանի անձանց հետ համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Մեր թշնամու նենգության մասին բոլորին է հայտնի: Ինչ է մեզ մնում. դաստիարակել մի այնպիսի սերունդ, որ լավ իմանա մեր ժողովրդի պատմությունը, իմանա մեր հաջողության գաղտնիքը և դժբախտության պատճառը:
    Մեր հաջողությունը միասնության մեջ է, իսկ դժբախտությունը, որ մենք ոչ մի տեղից օգնություն չունենք, և հայի ճակատագիրը չի հետաքրքրել ոչ մեկին` ոչ 20-րդ դարասկզբին, ոչ էլ` դարավերջին ինչպես նեվ ՀՅԴ-ի պես ազգադավներ ինչպես
    1. Առաջին նախագահ՝ ԼՏՊ
    2.Երկրորդ նախագահ՝ Ռոբ
    3. Երրորդ նախագահ՝ Սերժ
    Պատերազմն առանց զոհերի չի լինում:Արցախյան պատերազմը կլանեց ՀՀ եվ Արցախցու սերուցքը, զոհվեցին լավագույնները:
    Նրանք իրենց կյանքը տվեցին հայրենիքին, հոգին` աստծուն, իսկ պատիվը` մեզ:
    Փառք նրանց մեր հեոսներին:

    Հավատալով այդ սերտ կապը Հայաստանի եվ Արցախի մեջ,խաղտելով ՀՀ սահմանադրությունը Վազգեն Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին դնում է գահին:
    Իսկ արի ու տես ինչ արեց նա ՀԱՅ ժողովրդի գլխին:
    Հիշում եմ դեռ 1994 թ.կես լուրջ կես կատակով Թալիշ գյուղն գրավելուց հետո, որ ազատագրվեց Մանվելի,Աղասու միասնական ուժերով եվ 134 Թալիշցիների հատուկ վաշտը որոնք Աղասու գնդում էին, Արցախցին ասում էր,գալու էնք Հայաստան իսկ Հայաստանցին վերաբնակվելու է Արցախ:

    Ով կմտածեր այն ժամանակ այս բառերը իրականություն էլ ինելու:

    Ռոբը սպանեց Հայ ազգին եվ թալանեց ժողովրդին իսկ Սերժը արտագաղթի ճանապարհից բացի ախքատություն նվիրեց ազգին:Նախ,Ռոբը ստեղծեց Հոկտեմբերի 27 իսկ հետո Մարտի 1-ը իսկ Սերժը իր եղբոր հետ միասին,վերջնական սննկացրեց ազգին:
    Ես, որպես նախկին գնդի հրամանատար կոչ կանեի նման ազգադավներին «ՌՈԲԻՆ ԵՎ ՍԵՐԺԻՆ» թույլ տալ կախվելու Ազատության հրապարակում եվ ոչ թե «Թատերական» որ անվանում էր այդ ցանված սերմը փախցնող՝ Ռոբը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031