Բերդ քաղաքում հանդիպմանն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ վերջերս արած հայտարարությանը։ Պատասխանելով «Ազատության» թղթակցի հարցին, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ հայտարարությանը, Փաշինյանն ասել է․ «Կարծում եմ, սա նոր իրավիճակ է: Մենք բոլորս պետք է այդ իրավիճակին ադապտացվենք, այդ թվում՝ Ռուսաստանի մեր գործընկերները: Այնպես որ ամեն ինչ նորմալ է»: