Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պատիվ ունեմ» ծրագրով ծառայությունն անցնելու համար Լոռու մարզից դիմել է 3 երիտասարդ

Օգոստոս 10,2018 17:06

Օգոստոսի 10-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը: Նիստին ներկա էր նաև մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը:

Լոռու մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանը զեկուցեց, որ զորակոչը կատարվել է 110 տոկոսով, և առաջիկա օրերին ևս աճելու միտում ունի:

Մարզպետը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ նշված աշխատանքները բարձր մակարդակով իրականացնելու համար: Նա հանձնաժողովին առաջարկեց քննարկել «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում զինծառայությունն անցնել ցանկացող Ներսես Հակոբյանին կրթության  նպատակով տարեկետում տրամադրելու հարցը, որը հաստատվեց հանձնաժողովի կողմից: Այսպիսով՝ այս զորակոչին նշված ծրագրով ծառայությունն անցնելու համար դիմել է 3 երիտասարդ:

Լոռու մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031